National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
24.03.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ
1 / 4

Մարտի 24-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ:

Խոսելով հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին` Արթուր Վանեցյանը շնորհակալություն է հայտնել բարեկամ  երկրին` բազմաթիվ հարցերում Հայաստանին եւ արցախահայությանն աջակցություն ցուցաբերելու համար: Այս համատեքստում խմբակցության ղեկավարն ընդգծել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների` Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ ընդունած բանաձեւերը: Պատգամավորը հույս է հայտնել, որ առաջիկայում Ֆրանսիան կրկին կանդրադառնա այդ հարցին:

Արթուր Վանեցյանը խոսել է Արցախում վերջերս ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ` մասնավորապես բարձրաձայնելով գազի մատակարարման շարունակական խաթարումը: Խմբակցության ղեկավարի  գնահատմամբ` վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են նաեւ ադրբեջանական զինուժի գործողություններին` Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ տարբեր տրամաչափի զենքերի կիրառում, հոգեբանական ճնշումներ: Այս համատեքստում պատգամավորները կարեւոր են համարել հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հասցեական հայտարարությունները:

Դեսպանն ընդգծել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի երկխոսությունը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին` Անն Լույոն նշել է, որ վերջերս Ֆրանսիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Էմանուել Մակրոնը վերահաստատել է որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի ցանկությունը` աջակցելու ԼՂ հիմնախնդրի լուծմանը:

Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորները խոսել են նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրների մասին:
 


16.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա մայիսի 17-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 17-ին՝ ժամը 10:00-ին, 314 սրահում: Մայիսի 17-ին՝ ժամը 14:00-ին, 414 սրահում կհրավիրվի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am